ԹՈՒՄԱՆՅԱՆ Նվարդ Հովհաննեսի (3.10.1892, Թիֆլիս - 28.9.1957, Երևան), գրականագետ: Հ. Թ. Թումանյանի դուստրը: Ավարտել Է Անդրկովկասյան համալսարանի պատմագրական ֆակուլտետը (1920): 1923-ից՝ Հ. Թումանյանի երկերի հրատարակության պատասխանատու քարտուղար: Գրել Է «Հովհաննես Թումանյան» (1939), «Թումանյանը քննադատ» (1939), «Հովհաննես Թումանյան. մանկություն և պատանեկություն» (1955), «Հովհաննես Թումանյանը և ռուս գրականությունը» (1956), «Հուշեր և զրույցներ» (1969), «Թումանյանի մանկությունը» (1983) գրքերը:

 

Գրականության ցանկ

 
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am