ԶԱՀՐԱՏ  (Յալդըզջյան  Զարեհ,  ծ.  10.5.1924,  Կ.  Պոլիս),  բանաստեղծ: Ավարտել  է Կ. Պոլսի Մխիթարյան  լիցեյը (1942), սովորել Վիեննայի համալսարանի բժշկակաn ֆակուլտետում: Եղել է «Մարմարա» օրաթերթի  գրականության  բաժնի  վարիչ,  «Սան» պարբերականի խմբագիր: Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը,  թարմ արտահայտչաձևերի  յուրօրինակությունը («Մեծ քաղաքը», 1960,  «Գունաւոր սահմաններ»,  1968,  «Բարի երկինք», 1971, «Կանաչ հող», 1976, «Մէկ քարով երկու գարուն», 1989, ժողովածուներ):

Գրականության ցանկ

Զահրատ, Մեծ քաղաքը, <<Սովետական գրող>> հրատ., Երևան, 1978թ.:

Երկ.  Մեծ  քաղաք,  Ե.,  1978:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am