ԶԱՐՅԱՆ Նաիրի Եղիազարյան Հայաստան Եղիազարի, ծնվել է 1900 թվականի դեկտեմբերի 31-ին Խառակոնիս գյուղում (Վանի նահանգ): Գրող, հասարակական գործիչ։ Ռ. Ն. Զարյանի հայրը։ Ավարտել է ԵՊՀ պատմագրական ֆակուտետը (1927)։ ՀԳՄ վարչության նախագահ (1944-1946)։

1926-ին լույս է տեսել Զարյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ջրանցքի կապույտ երկրում»։ Քաղաքացիական պատերազմին ու Հայաստանում տեղի ունեցող սոցիալական վերափոխումներին են նվիրված «Հրանուշը» (1925), «Նոյեմբերյան օրերին»(1926), «Ռուշանի քարափը» (1930), «Սաքո Միկինյան» (1935) պոեմները, «Հացավան» (1937, վերամշակված՝ 1949, բեմադրված՝ 1980) վեպը։ Ուշագրավ են Հայրենական պատերազմի (1941-45) ժամանակաշրջանի բանաստեղծությունների ու պոեմների ժողովածուները («Մարտակոչ», 1941, «Վրեժ», 1942, «Շիկացած հոգով», 1943, «Լսեք, դարեր», 1943)։ Լայն ճանաչման է արժանացել «Ձայն հայրենական» (1943) պոեմը։ Զարյանի բանաստեղծական արվեստի գագաթնակետն է «Արա Գեղեցիկ» (1946, բեմադրված՝ 1946, 1965) ողբերգությունը։ Գրել է նաև «Պարոն Պետրոսն ու իր նախարարները» (1958) վեպը, անավարտ «Երկրորդ կյանք» (հրատ.՝Նաիրի Զարյանի դիմանկարը (1940): Մարտիրոս Սարյան 1982) հուշագրությունների գիրքը։ Զարյանը նպաստել է հայ դրամատուրգիայի զարգացմանը («Տնամերձ այգի», 1947, «Աղբյուրի մոտ», 1950, «Փորձադաշտ», 1953 և այլն)։ 1968-ին գրել է «Արտավազդ և Կլեոպատրա» (բեմադրված՝ 1968) ողբերգություն-պոեմը։ Զարյանի վերջին շրջանի ստեղծագործություններից են «Սասունցի Դավիթ» էպոսի արձակ վերապատումը՝ «Սասնա Դավիթը» (1966) և «Սպասում եմ քեզ» (1968, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1972) բանաստեղծությունների ժողովածուն։

ՀԽՍՀ ԳԽ պատգմավոր (1951-58)։ Խաղաղության պաշտպանության հայկական կոմիտեի նախագահ։ Մահացել է 1969 թվականի հուլիսի 11-ին Երևանում: 


Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Դարոնյան Ս., Նաիրի Զարյան։ Կյանքը և գործունեությունը, Երևան, 1982թ.։

Սաֆարյան Վ., Նաիրի Զարյան։ Կյանքը և գործունեությունը, Երևան, 1985թ.։

Ստեղծագործություններ

Երկերի ժողովածու, հատոր 1-7, Երևան, 1962-1972թ.։ 

Երկերի ժողովածու, հատոր 1-4, Երևան, 1984-1985թ.։

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am