ԱԲՈՎ (Աբովյան) Գևորգ Արշակի ծնվել է 1897 թվականի նոյեմբերի 27-ին Թիֆլիսում: Գրող, թարգմանիչ, գրականագետ: Պրոֆեսոր (1937): ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945): Գրական «Երեքի խմբակի» (Ե. Չարենց, Ա., Ա. Վշտունի) անդամ, Խորհրդային Հայաստանի գրական առաջին մանիֆեստի՝ «Դեկլարացիա երեքի» (1922) հեղինակներից: 1925-31-ին՝ Հայաստանի պրոլետ, գրողների ընկերակցության քարտուղար, 1928-31-ին, միաժամանակ՝ Երևանի առաջին պետական  թատրոնի տնօրեն, 1940-52-ին՝ Մատենադարանի տնօրեն: Վաղ շրջանի ստեղծագործություններում («Միայն կինը», 1919, «Դանակը բկին», 1923, բանաստեղծ, ժողովածուներ) հետևել է գրական ձևապաշտական հոսանքներին: Հեղինակ է նաև պատմվածքների, մենագրությունների, թարգմանությունների («Պատմվածքներ», 1928, «Սիրո և արդարության մեծ երգիչը՝ Սայաթ Նովան», 1945): Մասնակցել է հայ ժողովրդական էպոսի համահավաք տեքստի պատրաստմանը: 

Մահացել է 1965 թվականի մարտի 11-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Գաբրիել Սունդուկյան, Ե., 1953:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am