ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Սարգիս Ավետիսի ծնվել է 1915 թվականի դեկտոմբերի 28-ին Շոշ գյուղում (այժմ՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում): Գրող: Ավարտել է Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտը (1944): 1955-57-ին՝ ԼՂԻՄ մարզկոմի քարտուղար, 1957-61-ին՝ մարզկոմի երկրորդ քարտուղար, 1961-֊63-ին՝ մարզկոմի մշակույթի բաժնի վարիչ, 1963-69-ին՝ կինոֆիկացիայի մարզային վարչության պետ:

Լույս են տեսել Աբրահամյանի «Սերունդների հետ» (1957-58) երկհատոր վեպը, «Մեր քաղաքը» (1963), «Ոլորաններում» (1967), «Հավատարմություն» (1967) գրքերը և այլն:

Մահացել է 1969 թվականի հունիսի 15-ին Ստեփանակերտ:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am