ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Սերգեյ Գյանջումի ծնվել է 1925 թվականի թետրվարի 14-ին Տումի գյուղում (այժմ՝ ԼՂՀ Հադրութի շրջանում): Լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1970): ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996): Ավարտել է ԵՊՀ (1950): 1959-92-ին՝ ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի ժամանակակից հայոց լեզվի բաժնի վարիչ, 1992-ից՝ խմբի ղեկավար: Լույս են տեսել «Չթեքվող խոսքի մասերը և նրանց բառական ու քերականական հատկանիշների փոխհարաբերությունը ժամանակակից հայերենում» (1965), «Ժամանակակից հայերենի քերականություն» (1969), «Ժամանակակից հայոց լեզու» (համահեղինակային հատոր 2-3, 1974-76) աշխատությունները: Գործնական նշանակություն ունեն «Ժամանակակից գրական հայերեն» (1981), «Հայերենի կետադրություն» (1999) և այլ աշխատություններ:

Խ. Աբովյանի անվան մեդալ: 2001-ին Աբրահամյանի անունով է կոչվել ծննդավայրի միջնակարգ դպրոցը:

Մահացել է 2005 թվականի ապրիլի 3-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am