ԱԴԱԼՅԱՆ Նորայր Մարտիրոսի. ծնվել է 1936 թվականի հուլիսի 30-ին Սիմֆերոպոլում: Գրող: Բանասիրական գիտությունների դոկտոր (1994): Ռուբեն և Րաֆֆի Ադալյանների եղբայրը: Ավարտել է ԵՊՀ (1960): 1982-86-ին և 2004-ից՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր, 1986-88-ին՝ ՀԳՄ վարչության քարտուղար, 1989-94-ին՝ ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, 1994-ից՝ Երևանի դրամատիկական թատրոնի գրականության բաժնի վարիչ: Հեղինակ է պատմվածքների, վիպակների, վեպերի («Շոգ ամառ», 1965, «Խաղաղ զորանոցներ», 1973, «Մենախոսության ժամեր», 1981, «Կապույտ Երզնկա», 1985, «Եփրատ», 1990, «Դավայաթաղ», 1997, «Ապոկալիպսիս», 1999, «Համաճարակ», 2003 ևն), գրաքննադատ, և հրապարակախոս, հոդվածների («Քննադատության ժամանակը», 1978, «Ճամփաներ և ճամփորդներ», 1988, «Սփյուռքի բարեկամիս», 1995, ժողովածուներ), «Թոթովենց» (1995) ուսումնասիրության: Ադալյանի պիեսները («Ներկաներ և բացականեր», 1985, «Սպանության վկաները», 1991, «Կինը և տղամարդը», 1997) բեմադրվել են Երևանի դրամատիկական թատրոնում: Ադալյանի պատմվածքների հիման վրա նկարահանվել է «Վերջին կիրակին» (1984) գեղեստական կինոնկարը:

ՀԳՄ Դ. Դեմիրճյանի անվան (1981), «Վահագն» համահայկական (2000) մրցանակներներ:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Թաղման թափոր, Ե., 2000: 

Բեմական փորձ (պիեսների ժող.), Ե., 2003:

Գրկ. Խոսք Նորայր Ադալյանի մասին, Ե., 2005:


 

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am