ԱԴԴԱՐՅԱՆ Գառնիկ Հովսեփի. ծնվել է 1925 թվականի մարտի 23-ին Հալեպում: Բանաստեղծ, հրա­պարակախոս, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ: Ավարտել է Հալեպի ֆրանսիական վարժարանը: Հանդես է եկել ժողովուրդների սոցիալ-քաղաքական ազատությանը, հայ-արաբական բարեկամությանը, սփյուռքահայության գոյատևմանը վերաբերող հոդվածներով: Լույս են տեսել Ադդարյանի «Պատնեշին վրա» (1957), «Ապրիմ-մեռնիմ» (1968) բանաս­տեղծությունների ժողովածուները, «Մատյան ցավի և հատուցման» (1965) պոեմը, «ևև և կարմիր» (1979) պատմվածքների ժողովածուները:

Մահացել է 1986 թվականի նոյեմբերի 30-ին Բեյրութում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am