ԱՂԲԱԼՅԱՆ Նիկոլ Պողոսի, ծնվել է 1873 թվականի մարտի 24-ին Թիֆլիսում: Հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ, մանկավարժ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Ուսանել է Մոսկվայի, Լոզանի, Սորբոնի (Փարիզ) համալսա-րաններում։ Ուսուցչություն է արել Կաղզվանում, Շուշիում, Թիֆլիսում և այլուր։ Առաջին աշխարհամարտի (1914-18) սկզբից դարձել է Ազգային բյուրոյի, ապա՝ խորհրդի և կամավոր, գնդերի կարգադրիչ մարմնի անդամ, զբաղվել հայ գաղթականների տեղափոխման հարցերով։ ՀՀ խորհրդարանի (1918-20) անդամ։ 1919-ին նշանակվել է լուսավորության և արվեստի նախարար։
Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո՝ 1921-ին, Աղբալյանը նախ բանտարկվել է, ապա Խորհրդային Հայաստանից տարագրվել է արտասահման։ 1930-ից ցկյանս բնակվել է Բեյրութում, եղել Նշան Փալանջյան ճեմարանի տնօրենը: Ն. Աղբալյանը մահացել է 1947 թվականի օգոստոսի 15-ին Բեյրութում:
Երևանում 1991-ից գործում Է ՀՀԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, Աղբալյանի անունով է կոչվել № 19 միջնակարգ դպրոցը, արտերկրում՝ ՀՀԴ ակումբներ։
Գրականության ցանկ
Աղբյուրներ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Անանյան Գ., Նիկոլ Աղբալյան. ընտրանի, ԵՊՀ հրատ., Երևան, 2005թ.:
Անանյան Գ., Նիկոլ Աղբալյան (կյանքը և գրական-հրապարակախոսական գործունեությունը), Երևան, 2002թ.։
Լազյան Գ., Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Կահիրե, 1949թ.։
Խաչիկյան Յա., Գեղագիտության հարցերը Նիկոլ Աղբալյանի աշխատություններում, Երևան, 2003թ.։
Պետրոսյան Ա., Նիկոլ Աղբալյան. գրականագիտական հայացքները, Երևան, 2005թ.։
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am