ԱՂՎԱՆԻ (Գրիգորյան Աղվանի Արշակի). ծնվել է 1911 թվականի հուլիսի 15-ին Տայլար գյուղում (Կարսի մարզ): Գրող: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967): Ավարտել է Լենինականի մանկավարժական տեխնիկումը (1931): 1930–51 աշխատել է «Պիոներ կանչ», «Ավանգարդ», «Գրական թերթ», «Սովետական Հայաստան» թերթերի խմբագրություններում: Գրել է բանաստեղծություններ («Արտերի լիրիկա», 1930, «Բանաստեղծություններ», 1936, 1939, ժողովածուներ), ապա, հիմնականում` արձակ գործեր: Աղվանիին հռչակ է բերել «Շիրակ» ինքնակենսագրական վեպը (գիրք 1–2, 1963–64, ամբողջական հրատ.` 1973), որտեղ հերոսուհու հիշողությունների միջոցով պատկերված են հայ գյուղի սոցիալական և քաղաքական տեղաշարժերը: Գրել է նաև պատմվածքներ, վիպակներ, վեպ («Ճամփաների ղողանջը», 1977, ժողովածուն, «Բարի լույս, Արեգ», 1980, «Միշտ կանչող ձայներ», 1983), հուշեր («Նրա մտերմական աշխարհում», 1975): Կատարել է թարգմանություններ ռուսերենից: ՀԽՍՀ Պետական մրցանակ (1985): Մահացել է 1992 թվականի փետրվարի 3-ին Երևանում:
Գրականության ցանկ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am