ԱՀԱՐՈՆՅԱՆ Վարդգես Ավետիսի ծնվել է 1888 թվականին Իգդիրում: Հասարակական գործիչ, իրավաբան, գրող, մանկավարժ: Ա. Ա. Ահարոնյանի որդին: Սովորել է Իգդիրի ռուսական, ավարտել Երևանի պետական գիմնազիան (1908): 1908-ին ընդունվել է ՄՊՀ իրավագիտության բաժինը: Ահարոնյանի առաջին պատմվածքները լույս են տեսել այդ տարիներին, Մոսկվայում: Նա կազմակերպել է հանգականություն` դաշնակցության գործերով բանտարկված և հյուծախտով հիվանդ հորը բանտից ազատելու համար: Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) տարիներին Ահարոնյանը կամավորագրվել է Անդրանիկի գումարտակին` թարգմանիչ-գրագրի պարտականություններով: Կամավորական գումարտակների լուծարումից հետո Անդրանիկի հետ մեկնել է Թիֆլիս: Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին եղել է հանրապետության դատախազը: ՀՀ անկումից հետո մեկնել է Փարիզ` հոր մոտ, 1923-ին` ԱՄՆ: Զբաղվել է հայ մանուկների դաստիարակության գործերով, 1948–58-ին աշխատել է Նյու-Յորքի Ս. Լուսավորիչ մայր եկեղեցու վարժարանում, Վաշինգտոնում բացել Ահարոնյան դպրոցը, կազմել հայերենի «Հրազդան» դասագիրքը: Հրատարակել է Ա. Ահարոնյանի գործերի 10 հատորյակը (1946–51): 1964-ին այցելել է Հայաստան:     Մահացել է 1965 թվականի փետրվարի  19-ին Վաշինգտոնում:                             

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Աշխատություններ

Հովհ. Թումանյան. մարդը և բանաստեղծը, Բոստոն, 1936թ.:

Րաֆֆի. Կյանքը, Նյու Յորք, 1936թ.: 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am