ԱԼԱԴԱԹՅԱՆ Նիկողայոս Հովհաննեսի ծնվել է 1833 թվականին Թիֆլիսում: Դրամատուրգ: Սովորել է Լազարյան ճեմարանում և Մոսկվայի համալսարանում: Հայտնի է «Վայ, իմ կորած հիսուն ոսկին» («Հայկական աշխարհ», 1866, № 6-7) մեկ գործողությամբ վոդևիլով, որտեղ արտացոլված է 19-րդ դարի թիֆլիսահայ վաճառականների կյանքը: Այն առաջին անգամ բեմադրել են (27.1.1859) Մոսկվայի համալսարանի հայ ուսանողները՝ հեղինակի մասնակցությամբ:

Մահացել է 1875 թվականի հուլիսի 25-ին Թիֆլիսում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am