ԱԼԱՋԱՋՅԱՆ Ստեփան Եղիայի ծնվել է 1924 թվականի հունվարի 3-ին Հալեպում: Գրող, թարգմանիչ: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970): Ավարտել է ԵՊՀ (1951), Մոսկվայի գրական բարձրագույն դասընթացները (1957): 1967-75-ին՝ ՀԳՄ վարչության քարտուղար, 1980-86-ին՝ ԳԱԹ տնօրեն: 1992-ից ապրում է ԱՄՆ-ում. աշխատակցել է «Նոր օր», «Նոր կյանք» պարբերականներին: 2001-ից Կալիֆոռնիայի Գլենդեյլ քաղաքում Ա. (պատվավոր խմբագիր) դստեր հետ հրատարակում է «Առագաստ» ամսագիրը: Հեղինակ է պատմվածքների, վիպակների ու վեպերի, որոնց հիմնական թեման Մերձավոր Արևելքի ժողովուրդների ագգային-ագատագրական շարժման դրվագներն են, սփյուռքահայության հոգևոր կապը հայրենիքի հետ, հայ ժողովրդի հերոսական պայքարը թուրքական բռնատիրության դեմ [«Անապատում» (1953), «Պարտություն» (1957), «Փյունիկ» (1962), «Առանց հայրենիքի» (1963), «Եղեգները չխոնարհվեցին» (գիրք 1-2, 1966-67)]:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Երկ., գիրք 1-3, Ե., 1976-79: 

Ընտ. երկ., Ե., 1986: Ոսկեգույն Ծիրկաթին (վիպակներ), Ե., 1981:

 Չսպիացած վերք (վեպ), հ. 1-3, Ե., 1989-93: 

Վաթսունակաեք, Լոս Անջելես, 2002:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am