ԱՆԱՆՅԱՆ (Տեր-Անանյան) Ժիրայր Հրայրի. ծնվել է 1934 թվականի հուլիսի 14-ին  Բերդ (ՀՀ Տավուշի մարզ): Դրամատուրգ։ Ավարտել է ՀՊՄԻ (1958)։ 1959-80-ին աշխատել է Հեռուստառադիոպետկոմում։ Առաջին պիեսը՝ «Դիպլոմի համար», բեմադրվել է 1956-ին։ Բեմադրվել են «Տաքսի,տաքսի» (1973, ԵԵԿԹ, 1978), «Անծանոթ ամուսիններ» (1979), «Իմ տունը քո տունը չէ» (1982), «Իրարանցում» (1983), «Կարուսել» (1988, վերջին երեքն էլ՝ Սունդուկյանի անվան թատրոն), «Սրբապատկեր» (1991), «Թռչող ափսեից իջած մարդը» (1992), «Ընդունելություն՝ երկուսից մինչև վեցը» (1994), «Զգուշ, նա է» (1998), «Տեր, մի թող մեզ անտեր» (2000), «Կեսգիշերին» (2002), «Բրավո» (2003), «Մեր տան տերերը կամ ես չեմ ուզում դառնալ միլիոնատեր» (2003)։

Անանյանի պիեսները բեմադրվել են նաև Թբիլիսիում, Թեհրանում, Հալեպում, Բեյրութում, Նյու Տորքում և այլուր։ Մահացել է 2004 թվականի ապրիլի 24-ին Երևանում:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Տաքսի,տաքսի (պիեսներ), Ե., 1987։ 

Թռչող ափսեից իջած մարդը (պիեսների ժող.), Ե., 1992։ 

Լույս քեզ տեսնողին (պիեսների ժող ), Ե., 2003։ 

Ընդունելությունըերկուսից մինչև վեցը (պիեսների ժողովածու), Ե., 2003։

Գրկ. Ուղևորություն տաքսի տաքսիով, Ժիրայր Անանյանի հետ (կազմ. Լ. Մանուչարյան), Ե., 2002։

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am