ԱՆԱՍՅԱՆ Հակոբ Սեդրակի ծնվել է 1904 թվականի մայիսի 15-ին Էսքիշեհիր քաղաքում (Խարբերդի նահանգ): Պատմաբան-աղբյուրագետ, մատենագետ-բանասեր: Հ. Հ. Անասյանի հայրը: Կալիֆոռնիայի համալսարանի պատվավոր դոկտոր (1984): Ավարտել է Ս. Ղազարի ճեմարանը: 1947-77- ին՝ ՀԽԱՀ ԳԱ Պատմական ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1979-88-ին՝ Կալիֆոռնիւսյի համալսարանի մերձավորարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի աշխատակից: Ուսումնասիրել է հայ ազատագրական շարժումները («17-րդ դարի ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում», 1961), գիտական շրջանառության մեջ դրել Բյուզանդիայի («Հայկական աղբյուրները Բյուզանդիայի անկման մասին», 1957) և 17-րդ դարի լեհ-թուրքական հարաբերությունների («Յովհաննէս Կամենացի, Պատմութիւն պատերազմին Խոթինու», 1964) պատմությանը վերաբերող հայկական աղբյուրներ, Վարդան Այգեկցու «Արմատ հաւատոյ» երկը: Հատկապես արժեքավոր է Անասյանի «Հայկական մատենագիտություն» (հատոր 1-3, 1959-2004) աշխատությունը: Մահացել է 1988 թվականի հունվարի 28-ին Լոս Անջելեսում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Մանր երկ., Լոս Անջելես, 1987: 

Աստվածաշունչ մատյանի հայկական բնագիրը (մատենագիտություն), Ե., 1976: 

Հայ համաբարբառային գրականությունը Ա հայ մատենագրության համաբարբառը (աղբյուրաբանական և բնագրաքննական ուսումնա-սիրություն), Ե., 1972:

 «Հայկական հարցը» և հայկական կոտորածները, Կահիրե, 1995 (համահեղինակ): Կամականի (Ընտրանի), Ե., 2004:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am