ԱՊՐԵՍՅԱՆ Յուրի Դերենիկի ծնվել է 1930 թվականի փետրվարի 2-ին Մոսկվայում: Լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր (1991), ՌԳԱ ակադեմիկոս (1992): Ավարտել է Մոսկվայի Օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը (1953): 1972-85-ին՝ «Ինֆորմելեկտրո» ՀամԳՀԻ ավագ գիտաշխատող, բաժանմունքի վարիչ, 1985-89-ին՝ ՌԳԱ տեղեկատվության փոխանցման հիմնախնդիրների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, 1989-94-ին՝ ՏՓՀԻ համակարգչային լեզվագիտության լաբորատորիայի վարիչ, 1990-ից, միաժամանակ՝ ՌԳԱ Ռուսաց լեզվի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, 1994-ից՝ ՌԳԱ Ռուսաց լեզվի ինստիտուտի տեսական իմաստաբանության բաժանմունքի վարիչ: Աշխատությունները վերաբերում են ընդհանուր լեզվաբանությանը, իմաստաբանությանը, ռուսերենի որոշ հարցերի («Արդի կառուցվածքային լեզվաբանության գաղափարները և մեթոդները», 1966, «Բառապաշարային իմաստաբանություն: Լեզվի հոմանիշային միջոցները», 1974, «Ռուսերենի բայի իմաստաբանության փորձարարական հետազոտություն», 1967, «Տեղեկատվական տիպերը «իմաստ-տեքստ» մոդելի մակերեսային իմաստաբանական բաղադրիչի համար», 1980, «Ռուսերեն բայ-հունգարերեն բայ: Խնդրառությունը և զուգորդությունը», համահեղինակ, բոլորը՝ ռուսերեն): Համահեղինակ է «Անգլերեն-ռուսերեն հոմանիշների բառարանի» (1979), «Նոր մեծ անգլերեն-ռուսերեն բառարանի» (1-3, 1993-94):
Գրականության ցանկ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am