ԱՌԱՔԵԼՅԱՆ Վարագ Դավթի ծնվել է 1910 թվականի հոկտեմբերի 1-ին Եղլովան գյուղում (այժմ՝ գյուղ Կոտայք՝ ՀՀ Կոտայքի մարզում): Լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1960): Ավարտել է ԵՊՀ (1938): 1958-87-ին՝ ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ: Աշխատությունները վերաբերում են հայերենի հնչյունաբանությանը, շարահյուսությանը, ոճաբանությանը («Ժամանակակից հայերենի հոլովների և հոլովական կապակցությունների իմաստային առումները», 1957, «Հայերենի շարահյուսություն», հատոր 1-2, 1958-64, «Հայերենի պարբերույթը», 1968, «Գրիգոր Նարեկացու լեզուն և ոճը», 1975, «Ակնարկներ հայոց գրական լեզվի պատմության, 5-րդ դար», 1981, «Հինգերորդ դարի հայ թարգմանական գրականության լեզուն և ոճը», 1983 և այլն): Առաքելյանը գրաբարից աշխարհաբարի է վերածել Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» (1969) և Կիրակոս Գանձակեցու «Հայոց պատմություն» (1982) երկերը: Կազմել է «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի» 2-րդ հատորը (1972): Մահացել է 2001 թվականի օգոստոսի 7-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am