ԱՐԱՄՅԱՆ Ռաֆայել Գևորգի. ծնվել է 1921 թվականի նոյեմբերի 29-ին Վաղարշապատում: Գրող: Վ. Գ. Արամյանի եղբայրը: Ավարտել է ԵՊՀ (1941): Գրել է «Ռուբինյան եղբայրները» (1954) վեպը, պատմվածքներ, ակնարկներ [«Չթամբած ձիեր», 1963, «Ով զարմանալի», 1969 (Կոմիտասի մասին), «Մեռած քաղաքի պարիսպների տակ», 1970, «Արևոտ անձրև», 1980, ժողովածուներ): Մահացել է 1978 թվականի օգոստոսի 7-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am