ԱՐԱԶԻ  [Հարությունյան  Մովսես  Մելիքի).ծնվել է 1878 թվականի ապրիլի 1-ին  Շուլավեր գյուղում (այժմ` Շահումյան  ավան`  Վրաստանում): Գրող:  Սովորել  է Թիֆլիսի  ռեալական  դպրոցում,  1899-ին  ընդունվել  Ս. Պետերբուրգի տեխնոլոգիական  ինստիտուտը:  1901–05-ին մասնակցել  է  ուսանողական  ցույցերին,  ձերբակալվել: 1906-ին  վերադարձել  է  Թիֆլիս:  Գրել  է  պատմվածքներ («Մենաւոր  լապտերը»,  1912,  «Վերջին  երազը»,  1912, «Արեւ»,  1913,  «Կիսատ տունը»,  1913,  «Արիւնոտ ծաղիկներ»,  1916),  1920–30-ական  թթ. պատմվածքներում  և  վիպակներում  արտացոլել  է  իր ժամանակի  նոր  ձևավորող անհատին  («Ընկեր  Մուկուչը»,  1924,  «Հազար  գլխանի»,  1931,  «Լուսնի  շողերով», 1932,  «Ջրվեժի  ցոլքում»,  1933):  «Այրվող  հորիզոնը»  (1940) պատմահեղափոխական  վեպը  նվիրված է 20-րդ  դարի  սկզբի  ուսանողական  և բանվորական շարժումներին: Հայրենական պատերազմի  (1941–45)  տարիներին  լույս  են  տեսել  Արազի «Հայրենիքի  կանչը»  (1942)  և  «Անհաղթները»  (1944) պատմվածքների ժողովածուները,  հետպատերազմյան  շրջանում`  «Իսրայել  Օրի» (գիրք  1–3, 1959–63)  պատմավեպը:  Օգտագործել  է  նաև  Ֆերնանդո  ծածկանունը: Մահացել է 1964 թվականի դեկտեմբերի 22-ին Երևանում:

Գրականության ցանկ
 
Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Ստեփանյան  Գ.,  Մովսես  Արազի,  Երևան,  1954թ.:

Ստեղծագործություններ

Երկերի ժողովածու,  հատոր  1–3,  Երևան,  1955–1957թ.:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am