ԱՌԼԵՆ Մայքլ Կրտսեր ծնվել է 1930 Լոնդոնում: Գրող: Մ. Առլենի որդին: Գրում է անգլերեն: Սովորել է Հարվարդի համալսարանում: 1973-ին և 1989-ին այցելել է Հայաստան: Նրա ստեղծագործության մեջ նշանակալից տեղ են գրավում հայկական նյութը, հուշագրությունը: Գրել է «Պատերազմական ընդհանուր սենյակ» (1969), «Աքսորականներ» (1970), «Հայկական մի դատավճիռ» (1973), «Տեսարանը Հայուեյից» (1976), «Երեսուն վայրկյան» (1980), «Լուսանկարչական ապարատի ժամանակաշրջանը» (1981) և այլն: Ուշագրավ է «Ուղևորություն դեպի Արարատ» (1975, հայ հրատարակություն «Դեպի Արարատ», 2000) ուղեգրությունը, որտեղ Առլենը բացահայտում է իր ինքնությունը և շեշտում ազգային ակունքներին վերադառնալու ձգտումը:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am