ԱՐՓԻԱՐՅԱՆ Արփիար Փիլիպոսի. ծնվել է 1951 թվականի դեկտեմբերի 21-ին Սամսունում (Թուրքիա)-12.2.1908 Կահիրե), Գրող, հրապարակախոս, գրաքննադատ, հասարակական-քաղաքական գործիչ: Աշակերտել է Ղ. Ալիշանին: «Արարատյան ընկերություն հայոցի» և «Արևելք» (Կ.Պոլիս) թերթի հիմնադիրներից: Խմբագրել է պարբերականներ («Մասիս»«Հայրենիք»«Նոր կյանք»«Հայ հանդես»«Շիրակ») երեք տասնամյակ թղթակցել «Մշակին»: Խուսափելով թուրք կառավարության հետապնդումներից` 1896-ին մեկնել է արտասահման: Հոդվածներում արծարծել է սոցիալ-քաղաքական և մշակութային հարցեր:

Արփիարյանի գեղարվեստական երկերում պատկերված են սոցիալ-բարոյական ողբերգություններ, արևմտահայության քաղաքական ծանր վիճակը «Երազի մը գինը», 1884, «Կատակ մը», 1884, «Դատապարտեալը», 1885, «Ապուշը», 1886, «Ոսկի ապարանջան», 1906, «Մինչև երբ», 1907, «Կարմիր ժամուց», 1909): Արփիարյանը արևմտահայ գրականության մեջ ռեալիզմի հետևորդներից է:

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Հակոբյան Ս., Արփիար, Արփիարեան: Կեանքն ու գարական գործունեութիւնը, Վիեննա, 1922թ.:

Ստեփանյան Գ. Արփիար Արփիարյան, Երևան, 1955թ.:

Մուրադյան Լ., Արփիար, Արփիարյան: Կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 1991թ.: 

Ստեղծագործություններ

Արփիարյան Ա., Երկեր, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1987թ.:

Ընտիր երկեր, Երևան, 1951թ.:

Երկեր, Երևան, 1987թ.:

Պատմվածքներ և վիպակներ, Փարիզ, 1931թ.:

Պատմութիւն ԺԹ դարու Թուրքիոյ հայոց գրականութեան, Կահիրե, 1943թ.:

 
 
 
 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am