ԱՐՇԱՐՈՒՆԻ Արշալույս Միքայելի. ծնվել է 1896 թվականի նոյեմբերի 17(29) Կաղզվանում (Կարսի մարզ): Գրականագետ, բանասեր, թատերագետ: Պրոֆեսոր (1929): ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960): Խմբագրել է «Կոմունիստ» (1920-21) և «Պրոլետար» (1921) թերթերը Ալեքսանդրապոլում: Մասնակցել է ռուսական առաջին «Գրական հանրագիտարանի» հիմնադրմանն ու խմբագրմանը՝ Ս. Լունաչարսկու, Վ. Ֆրիչեի, Ն. Մառի հետ: Դասախոսել է Մոսկվայի բուհերում: Գրել է բանաստեղծություններ («Ըմբոստացումի ժամեր», 1918, «Հրուտ արփի», 1922, ժողովածուներ), ապա՝ «Հայ թատերագիտական մտքի պատմությունից» (1956), «Հայ ժողովրդական թատերախաղեր» (1961), «Մոսկվայի հայ մամուլը» (1971), «Նշանավոր գրքերի ճակատագրերը» (1973), «Մոսկվայի համալսարանը և հայ առաջավոր մտավորականությունը» (1982) ուսումնասիրությունները, ինչպես նաև Արևելքի ժողովուրդների գրականության, բանահյուսության, Արևելքի կրոնական շարժումների մասին («Բեխաիզմ», 1930, ռուսերեն, «Բաբիզմ», 1931, ռուսերեն, և այլն): Ռուսերեն է թարգմանել հայ դասականների երկերից: Մահացել է 1985 թվականի հոկտեմբերի 21-ին Մոսկվայում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Հանդիպումներ անցյալի հետ, Ե., 1969:
Հուշանովելներ, Ե., 1977:
Գրկ. Ավագյան Ա.Դ., Արշալույս Արշարունի, Ե., 1981:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am