ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Լիլիթ Սևակի. ծնվել է 1957 թվականի մարտի 5-ին Երևանում: Գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (2001): Ս. Հ. Արզումանյանի դուստրը: Ավարտել է ԵՊՀ (1978): 1979-90-ին՝ ԵՊՀ հրատարակչության խմբագիր, 1990-92-ին՝ Հայկական հանրագիտարանի խմբագրության ավագ գիտխմբագիր 1993-ից՝ ՀՀ ԲՈՀ-ի նախագահի տեղակալ: 2001-ից, միաժամանակ՝ «Կանթեղ» գիտական հոդվածների պարբերերական ժողողովածուի գլխավոր խմբագիր: Հեղինակ է «Արևելքը հայ արձակում» (1998), «Պարույր Սևակի պոեմները» (2001) մենագրությունների. «Իմ աշունը» (2002) վիպակի: Հանդես է գալիս նաև թատրոնին վերաբերող հաղորդաշարով:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am