ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Սևակ Հարությունի. ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 22-ին Սեյդիշեն գյուղում (այժմ՝ գյուղ Խաչեն, ԼՂՀ Ասկերանի շրջանում): Գրականագետ-քննադատ: Լ. Ս. Արզումանյանի հայրը: Բանասիրական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970): ՀՀ ԳԱԱ թդթակից անդամ (2000): Ավարտել է ԵՊՀ (1951): 1978-ից դասախոսել է ՀՊՄՀ-ում: Աշխատությունները վերաբերում են ժամանակակից հայ գրականությանը, մասնավորապես արդի վիպագրությանը [«Վահան Թոթովենց» (1961), «Զապել Եսայան» (1965), «Սովետահայ վեպը» (գիրք 1-3, 1967-86), «Խորհրդահայ վեպը» (հատոր 4, 1990), «Վահրամ Հաճյան» (1997), «Ցամաքող աղբյուր¬ներ» (1997), «Արդի հայ վեպը» (հատոր 5, 2003)]: ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (2003): Մահացել է 2004 թվականի մարտի 13-ին Երևանում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Բանաստեղծի ազգային հողը, Ե., 1998:
Հումորի ասպետը, Ե., 2000:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am