ԱՍԱՏՈՒՐ (Աստվածատրյան) Գևորգ Կոնստանտինի. ծնվել է 1868 թվականի հունիսի 6-ին Թիֆլիսում: Բանասեր, մանկավարժ, թարգմանիչ: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, Ս. Պետերբուրգի հնագիտական ինստիտուտը և արևելյան լեզուների դասընթացները: 1921-ից դասախոսել է ԵՊՀ-ում: 1887-ից հավաքել, մշակել է հայ ժողովրդի ավանդազրույցներ, որոնք հրատարակվել են «Հայավանդ» (1927) խորագրով: Գրել է ուսումնասիրություններ Սայաթ-Նովայի, Շոթա Ռուսթավելու և Շամչի Մելքոյի կյանքի ու ստեղծագործությունների մասին, հրատարակել է «Մերձարևելքի գրականության պատմությունը» (1931), կազմել Գ. Սունդուկանի լեզվի բառարան: Ասատուրը փորձել է մշակել Նահապետ Քոթակի քառյակները («Սիրո երգիչ Նահապետ Քուչակի երգերը», 1905): Մահացել է 1937 թվականի հոկտեմբերի 7-ին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am