ԱԹԱԲԵԿՅԱՆ Լևոն Նիկոլայի. ծնվել է 1857 թվականի սեպտեմբերի 15-ին Կուսապատ գյուղում (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում): Հասարակական-քաղաքական գործիչ, բժիշկ, բանաստեղծ: Լայպցիգի և Թյուբինգենի համալսարաններում ուսումնասիրել է հասարակական գիտություններ, Բեռլինում և Ցյուրիխում ուսանել է բժշկագիտություն: 1903-ից ծավալել է հասարակական-քաղաքական գործունեություն: Հարել է ՀՀԴ կուսակցությանը, 1907-ից մտել էսէռների շարքերը (գլխավորել է հայ էսէռների կազմակերպությունը): 1909-ին բանտարկվել է, ազատվել 1912-ին: Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո՝ Անդրկովկասյան կոմիսարիատի, ապա՝ Անդրկովկասյան սեյմի անդամ, Հայոց ազգային խորհրդի Բաքվի մասնաճյուղի փոխնախագահ: Աթաբեկյանը հայ ժողովրդի ազգային ազատագրման միակ ուղին համարել է Ռուսաստանի և միջազգային հեղափոխական ուժերի հետ համախմբվելը: Ղարաբաղի բարբառով գրված գործերում պատկերված է Ղարաբաղի հայության ծանր վիճակը: Զոհվել է Բաքվում՝ ազգամիջյան ընդհարումների ժամանակ բանագնացի առաքելություն կատարելիս:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am