ԱԹԱԲԵԿՅԱՆ Սերգեյ Աթաբեկի. ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 12-ին Աչաջուր գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարգում): Գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1997): Ավարտել է ՀՊՍԻ (1960): 1972-ից՝ ԵՊՀ դասախոս: Ուսումնասիրությունները վերաբերում են հայ նորագույն գրականության խնդիրներին («Հովհաննես Շիրազի քնարերգությունը», 1979, «Բառի կեցության խորհուրդը», 1988, «Ակսել Բակունց. պատմվածքի վիպական աշխարհը», 1996, «Ակսել Բակունց. խոսքի ու... լռության պոեզիան», 2000):

Մահացել է 2000 փետրվարի 8-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am