ԱՏԱՐՈՎ (Օթարյան) Նիկոլայ Սերգեյի. ծնվել է 1907 թվականի օգոստոսի  12(25)-ին Վլադիկավկազում: Գրող: Ստեղծագործել է ռուսերեն: Աշխատել է «Նաշի ուսպեխի», «Լիտերատուրնայա գազետա» պարբերականներում: Հեղինակ է պատմվածքների, վիպակների, ակնարկների («Ներկա ժամանակ» (1939), «Մեր գնդում» (1946), «Փոքր գետերի նախագահը» (1948), «Տաք քամի» (1950), «Մահ կեղծանունով» (1957), «Քո բարի անունը» (1963), «Հազարան բլբուլ» (1966), «Չեմ ուզում փոքր լինել» (1967), «Իսկ ես ձի եմ սիրում» (1970), «Կեչու ծառուղու երեք վերստը (1971), «Ոլորված թելը» (1976), «Արով գոտևորված» (1976), «Հեռավոր ճանապարհ» (1977) և այլն]: Ատարովի «Վիպակ առաջին սիրո մասին» (1954, հայերեն հրտ.՝

1960) և «Կարճ է ամառը լեռներում» գործերն էկրանացվել են: Ոուսերեն է թարգմանել Ա. Սահինյանի «Խաչուղիներ (1967) վեպը: Մահացել է 1978 թվականին Մոսկվայում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am