ԱՎԱԳՅԱՆ Էդուարդ Սամվելի. ծնվել է 1927 թվականի օգոստոսի 19-ին Թիֆլիսում: Գրող, թարգմանիչ, հրապարակախոս, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող (1987): Ավարտել է ԵՊՀ (1952): Ավագյանի ստեղծագործությունների հիմնական թեման ժամանակակից կյանքն, հայ ժողովրդի պատմական անցյալը: Հեղինակ է չափածո և արձակ գործերի [«Ծովը և հայերը», (1961), «Զրույց գարնան հետ», (1977), «Հույսի սահմանում», (1983), «Արևորդիներ Երևանի խաչմերուկներում», (2001), «Էրիվանի հայերն ու այրերը», (2002), «Երևանա ծռեր», (2002), «Երկիր հիշատակաց», (2003), «Երևանյան խճանկար», (2004), պատմվածքների ժողովածուներ «Մենք ապրում ենք Կոնդում» (մաս 1, 1965, «Մարդը մարդուն», մաս 2, 1970, «Կոնդի մարման վերջալուսը», մաս 3, 1989, վեպեր), «Հավատ և սեր» (1974), «Մի կյանքը քիչ է», հատոր 1-2, 1979-80, «Ուրֆայի վերջին ահազանգը» (1990, պատմավեպեր), «Աստծո մարդը» (1996, պատմվածքներ, վիպակ)]: Գրել է նաև մանուկների համար, մշակել հայ ժողովրդական մանկական բանաստեղծություններ («Ոսկե հասկեր» 1978): Թարգմանություններ է կատարել Պետրարկայի, Ն. Նեկրասովի, Ջ. Լոնդոնի, Վ. Կոլևսկու, Ա. Պուշկինի, Ա. Բլոկի և այլոց ստեղծագործություններից: Ավագյանի գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով: Մահացել է 2010 թվականի մարտի 13-ին Երևանում:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Էդուարդ Ավագյան (կենսամատենագիտություն), Երևան, 2003թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am