ԱՎԱՆԵՍՈՎ Ռուբեն Իվանի ծնվել է 1902 թվականի փետրվարի 14-ին (14.2.1902, Շուշիում: Լեզվաբան, ռուսագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր (1937): ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1958): Մոսկովյան հնչույթաբանական դպրոցի հիմնադիրներից: Ավարտել է ՄՊՀ (1925): 1944-ից՝ ԽՍՀՍ ԳԱ Ռուսաց լեզվի ինստիտուտի պատմական քերականության և բարբառագիտության բաժնի վարիչ: Աշխատությունները վերաբերում են ռուսերենի բարբառագիտությանը, լեզվաբանական աշխարհագրությանը, հնչույթաբանությանն ու հնչյունաբանությանը, կացութային ու պատմական քերականությանը, ուղղագրությանն ու ուղղախոսությանը («Ռուս բարբառագիտության ուրվագծեր», մաս 1,1949, «Շեշտը ժամանակակից ռուսաց գրական լեզվում», 2 հրատարակություն ՝ 1958, «Հնչյունաբանությունը ժամանակակից ռուսաց գրական լեզվում», 1956, բոլորը՝ ռուսերեն): Նրա ղեկավարությամբ ու խմբագրությամբ կազմվել է «Մոսկվայից արևելք ընկած կենտրոնական մարզերի ռուսերենի ժողովրդական խոսվածքների ատլասը» (մաս 1-2, 1957):

Չեխոսլովակիայի ԳԱ լեզվաբան, ընկերության պատվավոր անդամ (1965), Միջազգային հնչյունաբանական ընկերության փոխնախագահ (1967): Մահացել է 1982 թվականի մայիսի 1-ին Մոսկվայում: 

ԽՍՀՄ Պետական մրցանակ (1971):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Русская литература и диалектная фонетика. М.. 1974.

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am