ԱՎԴԱԼԲԵԳՅԱՆ Թադևոս Հայրապետի. ծնվել է 1885 թվականի հոկտեմբերի 15-ին Մակու քաղաքում  (Իրան): Տնտեսագետ, հայագետ, գրականագետ, պատմաբան և բառարանագիր, հրապարակախոս: Մ. Թ. Ավդալբեգյանի հայրը: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1907): 1913-17-ին՝ վտարանդի: 1921-ից դասավանդել է ԵՊՀ-ում: Աշխատությունները վերաբերում են տնտեսագիտության, Հայաստանի հողերի ոռոգման պատմության, հայ հասարակական հոսանքների ձևավորման, հայ գրականության և պատմագիտության, ճարտարապետության հարցերին: Ուսումնասիրել է հայկական վիմագրերը, հայ շինականի վարձատրությունը 5 դարում, հարկատեսակները (հաս, սակ, բաժ, բահրա ու մուլք): Գերմաներենից թարգմանել է Կ. Մարքսի «Կապիտալը»: Հրատարակության է պատրաստել Զաքարիա Ագուլեցու «Օրագրութիւնը» և Աբրահամ Երևանցու «Պատմութիւն պատերազմացն...» երկերը (1938, ռուսերեն՝ 1939): Բռնադատվել և գնդակահարվել է, հետմահու (1955) արդարացվել: Համահեղինակ է «Ռուս-հայերեն նոր բառարանի» (հատոր 1-2, 1933-35): Մահացել է 1937 թվականին: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Հայագիտական հետազոտություններ, Ե., 1969: 

Ռուս-հայերեն տնտեսագիտական տերմինների բառարան (1964):

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am