ԱՅՏԸՆՅԱՆ Արսեն (Վիչեն) Պետրոսի ծնվել է 1825 թվականի հունվարի 7(19) Կ. Պոլիսում: Լեզվաբան, բանասեր: Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1842), աբբահայր (1886): 1835-ից սովորել է Վիեննայի Մխիթարյանների մոտ: Դասավանդել է Զմյուռնիայի և Կ. Պոլսի Սխիթարյանների վարժարաններում, զբաղվել գիտական գործունեությամբ: Սշակել, հարստացրել ու հրատարակել է Վ. Չալըխյանի «Քերականութիւն հայկազնեան լեզուի...» (1885) գիրքը: 1887- ին հիմնել է «Հանդես ամսօրյա» հայագիտական պարբերականները: Այտընյանի գիտական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում «Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի» (1866) աշխատությունը, որը դարակազմիկ նշանակություն է ունեցել հայերենագիտության պատմության մեջ: Այն բաղկացած է ընդհանուր տեսական («Նախաշափղ») և բուն քերականական մասերից ու հավելվածից: Այտընյանը լեզվի զարգացումն ընկալել է բնաշրջական (էվոլյուցիոնիստական) տեսանկյունից: Նրան է պատկանում հայոց լեզվի պատմության առաջին գիտական շրջանաբաժանումը (գրաբար, միջին հայերեն, աշխարհաբար), բարբառների դասակարգումն ըստ աշխարհագրական սկզբունքի: Նա գրաբարը գնահատել է որպես ճոխ ու զարգացած լեզու, միաժամանակ ընդգծել, որ ասպարեզը պետք է տրվի աշխարհաբարին: Այդ նկատառումով էլ գրել է արևմտահայ աշխարհաբարի քերականությունը:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Գրկ. Մենեվիշյան Գ., Կենսագրական ակնարկ գեր. Արսէն արքեպիսկոպոս Այտընեան աբբայի..., Վնն., 1895:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am