ԱՅՎԱԶՅԱՆ Աղասի Սիմոնի ծնվել է 1925 թվականի սեպտեմբերի 7-ին Ախալցխայում: Գրող, սցենարիստ, կինոռեժիսոր ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982)։ Սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում (1942), Թբիլիսիի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ԵԳԹԻ-ում և ՖԿՀՊԻ-ում (1945-48)։1965-73-ին՝ «Օրական թերթի» արձակի բաժնի վարիչ, 1973-81-ին՝ «Էկրան» ամսագրի, 1992-97-ին՝ «Հայություն» թերթի գլխավոր խմբագիր։ Այվազյանի գործերում հաճախ միահյուսվում են սովորականն ու անսովորը՝ ներկայացնելով ժամանակակից մարդու հակասական ներաշխարհը («Ճանապարհորդություն իր շուրջը», 1963, «Ընտանիքի հայրը», 1968, «Փառահամար». 1973, «Սինյոր Մարտիրոսի արկածները», 1977, «Եռանկյունին», 1983, «Դիպլիպիտո», 1985, «Օբյեկտիվ-18», 1986, «Թթի ամիսը», 1989, «Երկրի վրայի զբաղմունքը», 1993, «Պրոբլեմ», 1995, «Թատրոն», 1999 (պիեսներ), «Ալիբի», 2000, «Մանչերը», 2001, «Պոեմ վասն շենքի և շինության», 2002)։ Այվազյան նկարահանել է «Լիրիկական երթ» (1982), «Վառած լապտեր» (1983, Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ՝ 1987), «Գաղտնի խորհրդականը» (1988) կինոնկարները։ Այվազյանի սցենարներով ստեղծվել են կինոնկարներ («Հայրիկ», 1972, «Մեզանից երեքը», 1989, «Ձայն բարբառոյ», 1991)։

«Եռանկյունին» (համանուն վիպակը՝ 1965-ին) կինոնկարի (1967) սցենարի համար՝ ՀԽՍՀ Պետական մրցանակ (1975)։ Ա. Այվազյանը մահացել է 2007 թվականի նոյեմբերի 21-ին:

 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Ստեղծագործություններ

Ընտիր երկեր, Երևան, 1987թ.։ 

Ընտիր երկեր, Երևան, 2001թ.։ 

Ամերիկյան աջաբսանդալ (վեպ), Երևան, 1997թ.։

Տրիփ (պատմվածքների և պիեսների ժողովածու), Երևան, 2003թ.։

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am