ԲԱԼԱՅԱՆ Ձորի Հայկի ծնվել է  փետրվարի 10-ին 1935, Ստեփանակերտւոմ, գրող, բժիշկ, Արցախյան ազգ-ազատագրական շարժման ղեկավարներից: ԽԱՀՄ սպորտի վարպետ (1967): Բ.Հ. Բալայանի եղբայրը: Ավարտել է Ոյագանի բժշկական  ինստիտուտը (1963): 1963-73-ին որպես բժիշկ աշխատել Է Կամչատկայում: 1975-ից՝ «Լիտերատուրնայա գազետա» (ռուս.) թերթի սեփական թղթակիցը Հայաստանում: 1967-70-ին 2 ընկերների հետ ինքնաշեն նավակով նավարկել Է Խաղաղ և Ատլանտյւսն օվկիանոսներում, 1971-73-ին ճանապարհորդել Կամչատկայում և Չուկոտկայում: Ճանապարհորդ, տպավորություններն ամփոփել Է «Հիպոկրատի գլխարկը» (1972), «Երկնագույն ճանապարհներ» (1975), «Սպիտակ մարաթոն» (ռուս., 1980) գրքերում: Լույս Է ընծայել «Երկու կրակի մեջ» (1979), «Օջախ» (1981), «Չգրված օրենք» (1986), «Բարության ծառը» (1986), «Տագնապ» (1987), «Թևեր» (հայ. և ռուս., 1988) ակնարկների, Էսսեների, պատմվածքների ժողավծուները, որոնցում անդրադարձել Է արդի սոցիալ-բարոյական, սփյուռքի, շրջակա միջավայրի առողջացման, տնտեսության, առողջ կենսակերպի խնդիրներին: Նրա սցենարով նկարահանվել Է «Գոտեմարտ» երկսերիանոց ֆիլմը (1982, ռեժ.՝ Յու. Երզնկյան):

Բալայանը Դարաբաղյան պատերազմի մասնակից-տարեգիրն Է: Պայքարում Է ոչ միայն Դարաբաղյան հարցի, այլև Հայ դատի արդար լուծման համար: Դարաբաղյան շարժմանը, ազգ-ազատագրական պատերազմին ու մասնակիցներին են նվիրված Բ-ի «Հայկաշեն» (1988), «Դժոխք և դրախտ» (1995), «Բժիշկ Մարությանը և նրա «Պատերազմի հետքը երկար Է մնում» (1999, հուշեր), «Երեկ, այսօր, վաղը» (համահեղինակ) գրքերը: 1988-94-ին մասնակցել Է ինքնապաշտպան, և ազատագր. մարտերին:

«Դարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994» հանրագիտարանի (2004) նախաձեռնողներից Է և գիտախմբագրական հանձնաժողովի նախագահը: 2004-05-ին «Կիլիկիա» հայկ, առագաստանավի անձնակազմի հետ անցել Է կիլիկյան առևտր. ծովագնացների ուղիով:

ԽՍՀՍ (1989-92) և ԼՂՀ (1992-95) ԳԽ պատգմավոր: «Բայկալյան շարժում» միջազգային Էկոլոգների կազմակերպության համանախագահ (1987-ից):

ԽՍՀՍ լրագրողների միության, Ն. Օստրովսկու անվ., ՀԽՍՀ Պետ. (1988) մրցույթներ:

 

Գրականություն ցանկ

<<Ով ով է: Հայեր>> հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

.

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am