ԲԱԶ3ԱՆ (Բազիկյան) Սահակ Սիրզոյի ծնվել է հունվարի  13-ին 1912, Ճնուկ գյուղում (Վանի նահանգի Շատախ գավառ), գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1970): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970): Ավարտել է ԵՊՀ (1936): 1939-85-ին դասւսխոսել է ԵՊՀ-ում, 1951-57-ին՝ բանասիրական ֆակուլտետի դեկան, 1950-53-ին՝ հայ գրակ, ամբիոնի վարիչ: Գրել է «Սիքայել Նալբանդյան» (1955), «Աբովյանի գրական ժառանգությունը» (1966), «Աբովյանի բանաստեղծական աշխարհը» (1977) և այլ աշխատություններ: Մահացել  հունվարի 26-ին 1985, Երևանում:

 

Գրականություն ցանկ

<<Ով ով է: Հայեր>> հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am