ԲՈԼՈՐՉՅԱՆ Թաթուլ Պողոսի [ծ. 14.4.1931, գյուղ Գումբուրդո (Վրաստանի Ախալքալաքի շրջան)], բանաստեղծ: Ավարտել է ԵՊՀ (1965): 1966–74-ին` «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի աշխատակից, 1985–2003-ին` Խ. Աբովյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող: 2003-ից աշխատում է Արտակարգ իրավիճակների վարչությանը կից ինստուտում: Հեղինակ է բանաստեղծությունների ժողովածուների («Արևի մտերմությունը», 1965, «Կիսված գիշեր», 1971, «Արմատներ», 1980, «Արմատներ և աստղեր», 1985, ռուս., «Երկնային ծաղիկներ», 1987, «Արմատի կանչը», 1997, «Ծարավ ջրեր», 2000): Գրել է նաև մանուկների համար («Գույների խաղը», 1976, «Ստի պոչը», 1995, «Ոգու ծաղիկներ», 2003):

Գրականության ցանկ

<<Ով ով է: Հայեր>> հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007

Գրկ. Սարիբեկյան Կ., Այս լուսեղեն հեքիաթը, Ե., 2004:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am