ԲՈՒԴԱՂՈՎ Ռուբեն Ալեքսանդրի [23.8(5.9).1910, քաղաք Դոնի Ռոստով – 18.7.2001, Մոսկվա], լեզվաբան: ԽՍՀՄ ՀԱ (1970, 1991-ից` ՌԳԱ) թղթ. անդամ: Լենինգրադի (1947) և Մոսկվայի (1952) համալսարանների պրոֆ.: Ավարտել է Ռոստովի մանկավարժական ինստիտուտը (1933): Ուսումնասիրությունները (ռուսերեն) վերաբերում են ռոմանական լեզուների պատմությանը և կառուցվածքի հետազոտմանը, ընդհանուր լեզվաբանության հարցերի լուսաբանմանը («Ֆրանսիական քաղաքական տերմինաբանության զարգացումը», 1940, «Ռումիներենի շարահյուսության ուրվագծեր», 1958, «Ռոմանական գրական լեզուների ուսումնասիրման պրոբլեմներ», 1961, «Լեզվի գիտության ներածություն», 2 հրտ.` 1965, «19–20-րդ դդ. լեզվաբանների դիմանկարներ», 1988, «Լեզուն և խոսքը մարդու մտահորիզոնում», 2000 ևն): Բուդաղովը լեզվական կոնկրետ նյութը քննում է լեզվի և հասարակության պատմական զարգացման կապի մեջ («Բառերի պատմությունը հասարակության պատմության մեջ», 1971, «Մարդը և նրա լեզուն», 6-րդ հրտ.` 1976):

Գրականության ցանկ

<<Ով ով է: Հայեր>> հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am