ՃԱՐՅԱՆ Աբրահամ. ծնվել է 1819 թվականի սեպտեմբերի 1-ին Կ. Պոլիսում:  Մանկավարժ, թարգմանիչ:  Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1840-ից): Եղել Է Կ. Պոլսի Գատըգյուղի Մխիթարյան հայրերի դպրոցի և Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանի տեսուչ, միաժամանակ՝ մաթեմատիկայի ոաուցիչ: Հեղինակ է «Համառօտ երկրաչափութիւն...» (1843), «Սկզբունք պատմութեան ազգաց...» (1846), «Պատմութիւն գաղղիացւոց» (հատոր 1-2, 1849) դասագրքերի: Թարգմանել է Գ. Սալլուստիոսի, Պ. Տակիտոսի, Թուկիդիդեսի, Պլատոնի և այլոց գործերից: Մահացել է 1892 թվականի նոյեմբերի 12-ին Սուրբ Ղազար կղզում:

 Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2007, էջ 6:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am