ՉԱՐԸԳ Արամ, Վտարանդի. ծնվել է 1874 թվականին Կարինում: Բանաստեղծ, մանկավարժ, թարգմանիչ: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1912-15-ին՝ Կ. Պոլսի Լ. Ս. Չափչախյան Օրթագյուղի ազգային վարժարանի տնօրեն: Մեծ եղեռնից հետո հաստատվել է Փարիզում: 1946-ին հրավիրվել է Երևան՝ մասնակցելու ՀԳՄ II համագումարին: «Բանաստեղծութիւններ» (1900) ժողովածուն ամփոփում է Չարըգի քնարական երգերը, որոնք կրում են սիմվոլիզմի ազդեցությունը: Գրել է «Ս. Մեսրոպի տեսիլքը» (1913) պոեմը, Հայաստանին նվիրված բանաստեղծություններ ու հոդվածներ («Խորհրդային մեծ Հայաստան», 1945): Թարգմանել է պարսկերենից («Օմար Խայեամի քառեակները», 1934): Մահացել է 1947 թվականին Մոսկվայում:

 

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան,  հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Ստեղծագործություններ

Վայրի վարդեր Բաքուի փետրուարեան գերեզմաններին, Վառնա, 1905թ.:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am