ՉԻՖԹԵ-ՍԱՐԱՖ Օննիկ, Աբիսողոմյան Հովհաննես Ասպետ. ծնվել է 1874 թվականի հոկտմեբերի 26-ին Կ. Պոլիսում: Գրող: Սովորել է Կ. Պոլսի Գատըգյուղի Արամյան դպրոցում, Ղալաթիայի Կեդրոնական վարժարանում: Ընտրվել է Տրապիզոնի երեսփոխան՝ Ազգային ժողովում: Հիմնադրել է «Հայ միտք» (1919) շաբաթաթերթը, դասավանդել Կորֆուի հայկական որբանոցում, եղել Մարսելի ազգային վարժարանի տնօրեն: 1928-ին հաստատվել է Ժնևում: 1900-ից տարբեր պարբերականներում հրատարակել է նորավեպեր, քրոնիկներ, ուղեգրություններ, հոդվածներ, խորհրդածություն-աֆորիզմներ («Մտքի կաթիլներ», «Ճակատագրային տռամներ», «Պզտիկ պատկերներ», «Գիւղական եւ պոլսական տեսարաններ», «Բարի եւ չարի խօսքեր», «Արեւելքի պատկերներ», «Սիրուած դէմքեր» և այլն): Չիֆթե-Սարաֆին ճանաչում է բերել «Միամիտի մը արկածները» (1908) վեպը, որտեղ նկարագրված են հարուստ հայ երիտասարդի զեխ ու շվայտ կյանքը եվրոպական քաղաքներում, նրա բարոյական վերափոխումն ու վերադարձը հայրենի տուն: Կատարել է թարգմանություններ եվրոպական գրականությունից (Պ. Բուրժեի «Փիլիսոփային աշակերտը», 1901, վեպ): Հանդես է եկել նաև Հովհաննես Ասպետ ծածկանունով: Մահացել է 1932 թվականի հուլիսի 11-ին Ժնևում:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
Երկեր, 1981թ.:
Թուրք տեռորի օրերէն: Իմ բանտարկութիւնս, Կ.Պոլիս, 1909թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am