ՉԻԿԻ Գերգեյ Յանոշի (Չիքիյան Գրիգոր). ծնվել է 1842 թվականի դեկտեմբերի 8-ին Պանկոտայում (Հունգարիա): Գրող: Աստվածաբանության դոկտոր: Հունգարիայի ԳԱ թղթակից անդամ: Ստեղծագործել է հունգարերեն: 1870-73-ին խմբագրել և հրատարակել է «Չանատ» թեմական պաշտոնաթերթը: Չիկին ճանաչում է ձեռք բերել «Կանխազգացում» (1875, Հունգարիայի ԳԱ մրցանակ) չափածո դրամայով: Հունգարահայերի կյանքն է պատկերում նրա «Սեսիլի հարսանիքը» պիեսը: Հեղինակ է մի շարք աստվածաբանական աշխատությունների, դրամատուրգ, և բանաստեղծական երկերի: Կատարել է թարգմանություններ հունարենից: Մահացել է 1891 թվականին Բուդապեշտում:
Չիկի անունով են կոչվել փողոց Բուդապեշտում և Կապոշվար քաղաքի թատրոնը:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Շատ դիտել են
Նորություն
29/08/13
«ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆՆԵՐ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇԱՐՔԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է www.armenianlanguage.am ԿԱՅՔՈՒՄԴիտումներ - 6904
ՔարտեզներԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 391
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am