ՉԻԹՈՒՆԻ (Չիթչյան, Չթչյան) Տիգրան Հարությունի. ծնվել է 1881 թվականի ապրիլի 22-ին Վանում: Բանահավաք-բանասեր, գրող: Ավարտել է Վանի Երամյան վարժարանը (1898): 1910-ին Կ. Պոլսում հիմնել է «Հայագիտում» հրատարակչությունը: 1940-ական թթ. տեղափոխվել է Փարիզ: Աշխատակցել է Կ. Պոլսի և սփյուռքի պարբերականներին: Փոխադրել և հրատարակել է «Լէյլի եւ Մեջնում» (1911) սիրերգը, «Մայրենի աշխարհ» (գիրք 1, 1913) գիրքը: Ազգագրական-բանահյուսական աշխատություններից առավել ուշագրավ է տոհմիկ խաղերի և ժամանցների «Արեւելեան խաղաշխարհ» (հատոր 1-2, 1919, Հ. Իզմիրյան մրցանակ՝ 1907) ժողովածուն: Գրի է առել «Սասնա ծռերի» 4 տարբերակ, համադրել մինչ այդ հրատարակված տարբերակների հետ և հրատարակել «Սասանական» (հատոր 1, 1943) խորագրով: Չիթունուց Վանի ժողովրդական երգեր է գրի առել Կոմիտասը: Մահացել է 1960 թվականի հոկտեմբերի 19-ին Փարիզում:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
Ստեղծագործություններ
Սասմանց տուն, Կ. Պոլիս, 1910թ.:
Յուշիկք Հայաստանի, Կ. Պոլիս. 1919թ.:
Համբարձման «վիճակ», Կ. Պոլիս, 1919թ.:
Բիւրակ... հազարակ..., Փարիզ, 1941թ.:
Սասունական, Բեյրութ, 1960:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am