ՉՈՒԲԱՐՅԱՆ Օհան Ստեփանի. ծնվել է 1908 թվականի հոկտեմբերի 8-ին  Թոփթի գյուղում (այժմ՝ գյուղ Ղրիմ՝ ՌԴ Ռոստովի մարզի Մյասնիկյան շրջանում): Գրադարանագետ-մատենագետ: Մանկավարժական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1973): ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968): Ավարտել է Մոսկվայի բարձրագույն մատենագիտական դասընթացները (1930): Ղեկավար պաշտոններ է վարել ՌԽՖՍՀ կենտրոնական գրապալատում, Լենինգրադի հանրային, Մոսկվայի Վ. Լենինի անվան պետական և այլ գրադարաններում: «ԽՍՀՄ գիտական և տեխնիկական գրադարանները» (ռուսերեն) և «Խորհրդային գրադարանավարություն» (ռուսերեն) պարբերականների հիմնադիր-խմբագիր: Անդրադարձել է գրադարանագիտության և մատենագիտության գրեթե բոլոր կարևոր խնդիրներին:

Գրադարանային ընկերակցությունների միջազգային ֆեդերացիայի 32-րդ նստաշրջանում (1966, Նիդեռլանդներ) ընտրվել է այդ կազմակերպության մատենագիտական, իսկ 1969-ին՝ գրադարանագիտական հանձնաժողովների նախագահ: Չուբարյանի անունով է կոչվել Արտաշատի կենտրոնական գրադարանը: Մահացել է 1976 թվականի հունվարի 7-ին Մոսկվայում:

Գրականության ցանկ

Աղբյուրներ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:

Оган Степанович Чубарьян. Библиографи ческий указатель, Москва, 1978.

Ստեղծագործություններ

Общее библиотековедение, 3 изд.. перераб. и доп., Москва, 1976.

Библиотековедение: Проблемы теории, Москва, 1984.

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am