ՉՈՒԳԱՍԶՅԱՆ Լևոն Բաբկենի. ծնվել է 1952 թվականի ապրիլի 9-ին Երևանում: Արվեստաբան, մանկավարժ: Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր (2001): Բ. Լ. Չուգասզյանի որդին: Ավարտել է ԵՊՀ (1974): 1978-ից դասավանդում է ԵՊՀ-ում: 1996-ից՝ հայ արվեստիի պատմության և տեսության ՅՈՒՆԵԱԿՕ-ի ամբիոնի վարիչ: 1986-ից եղբոր՝ Գ. Չուգասզյանի հետ նախաձեռնել է հայ արվեստի գանձերի թվայ-նացման աշխատանքը և 1992-ին անգլերեն տեքստերով պատրաստել «Հայ արվեստի տարածական թանգարան» ծրագրի բաժինները, համատեղ գլխավորել անգլերեն «Հայ գեղանկարչություն» լագերային սկավառակի ստեղծման աշխատանքը: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Գրիգոր Ծաղկող, Ե., 1986:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am