ՃՈՒՂՈՒՐՅԱՆ Ավետիս Սմբատի. ծնվել է 1898 թվականի մարտի 20-ին  Վաղարշապատում: Մանկավարժ, մեթոդիստ: Մանկավարժական գիտությունների թեկնածու (1952): ՀԽԱՀ վաստակավոր ուսուցիչ (1945): Լ. Ս. Ճուղուրյանի եղբայրը: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1921), ԵՊՀ (1929): 1921-32-ին դասավանդել է Էջմիածնի, Թիֆլիսի, Երևանի դպրոցներում, 1932-34-ին՝ Ստեփանավանի շրջանի լուսբաժնի վարիչ, 1934- 1939-ին՝ ՀԽԱՀ լոսժողկոմատի հանրապետական մեթոդկաբինետի վարիչ, 1941-48-ին՝ Մանկավարժ, ԳՀԻ փոխտնօրեն: Հեղինակ է դպրոցական դասագրքերի (բազմիցս վերահրատակրվել են) և ուսումնական ձեռնարկների: Մահացել է 1981 թվականի փետրվարի 16-ին Երևանում:

  

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am