ՃՈՒՂՈՒՐՅԱՆ Հարություն Գրիգորի. ծնվել է 1864 թվականի հոկտեմբերի 24-ին Խաչդարակ գյուղում (այժմ՝ Խաշթառակ՝ ՀՀ Տավուշի մարզում): Գյուղագիր: Լույս են տեսել Ճուղուրյանի «Մոռացուած աշխարհ» (հատոր 1-3, 1895-96, պատմվածքների ժողովածու), «Աղա սուրբ Սարգիսը և Մալաք տատի հաւատը» (1899), «Աղքատի հալը»(1902), «Գիւղի այրին» (1902), «Բատրակ Ոսկանը» (1930) պատմվածքները, «Շիրինանց Նախշունը» (1911) վեպը: «Չատոյի բախտի անիւը» (1908) պատմվածքի տպաքանակը բռնագրավվել է ցարական գրաքննության կողմից և ոչնչացվել: Ճուղուրյանի երկերն ուշագրավ են պատմական, ճանաչողական-փաստագրական առումով: Մահացել է 1938 թվականի հունվարի 28-ին Խաշթառակ գյուղում:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am