ՉՅՈԿՅՈՒՐՅԱՆ (Չեոկյուրյան) Տիգրան. ծնվել է 1884 թվականին Գյումուշխանեում (Տրապիզոնի վիլայեթ): Գրող, հասարակական գործիչ: Ավարտել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանը (1907): Զբաղվել է ուսուցչությամբ: Մ. Շամտանճյանի հետ հրատարակել է «Ոստան» (1911, Կ. Պոլիս) հանդեսը, որտեղ տպագրել է «Ճամբուս վերայ» ճամփորդ, նոթերը, ուսումնասիրություն Ա. Շիրվանզադեի մասին, թարգմանություններ: Լույս է ընծայել «Հայրենի ձայներ» (1910) պատմվածքների ժողովածուն, «Վանքը» (1914) վեպը: Չյոկյուրյանը հանդես է եկել նաև Մեհեկան ծածկանունով: Մահացել է 1915 թվականին: Մեծ Եղեռնի զոհ:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Ստեղծագործություններ
Երկեր, 1984թ.:
Վանքը, Երևան, 1962թ.:
Շատ դիտել են
Նորություն
29/08/13
«ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆՆԵՐ» ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇԱՐՔԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է www.armenianlanguage.am ԿԱՅՔՈՒՄԴիտումներ - 6904
ՔարտեզներԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 391
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am