ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Ազատ Կումունարի (ծ. 10.4.1943, գյուղ Հացառատ ( այժմ՝ Գավառ քաղաքի շրջագծում)) , գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1988), պրոֆեսոր (2004): Ավարտել է ԵՊՀ (1965): 1973-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտում, 1989-99-ին՝ ժամանակակից հայ գրականության բաժնի վարիչ, 1999-ից՝ տնօրեն: Եղիազարյանի աշխատությունները վերաբերում են գրականագիտական, գեղագիտական թարգմանության, հայ դասական ու ժամանակակից գրականության տեսական հարցերին, հայկական էպոսին («Գեղարվեստական թարգմանությունը և ժողովուրդների մերձեցումը»), 1977, «Բանաստեղծը և թարգմանությունը», 1979, ռուսերեն, «Մարդը ներսից», 1985, «Գեղարվեստական պատում» , 1986, «Թումանյանի պոետիկան և նրա ժողովրդական ակունքերը» , 1990 , «Չարենցը և պատմությունը », 1997, «Սասնա ծռեր» էպոսի պոետիկան», 1999, 20րդ դարի հայ գրականություն: Դեմքեր և խնդիրներ» , 2002):
Գրականության ցանկ
<<Ով ով է: Հայեր>> հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am