ԵՐՈՒԽԱՆ (Սրմաքեշխանլյան Երվանդ Պողոսի) ծնվել է 1870 թվականին Կ.Պոլիսում: Գրող, հրապարակախոս, թարգմանիչ, մանկավարժ։ Սովորել է Կ.Պոլսի Ներսեսյան և Կեդրոնական վարժարաններում։ 1896-ի հայկական կոտորածների օրերին տարագրվել է Բուլղարիա, 1904-ին՝ Եգիպտոս, տարագրության մեջ զբաղվել է գրական-խմբագրական աշխատանքով և մանկավարժությամբ։ 1891-96-ին «Մասիս» և «Արևելք» թերթերում հրապարակած նորավեպերով («Պապուկը», «Լուացարարուհին» և այլն) զարգացրել է 1880-ական թթ. արևմտահայ իրապաշտական գրականության ավանդույթները։ 1900–ին «Շավիղ» հանդեսում տպագրվել են նրա «Կաղընդչէքը», «Սայլորդը», «Արեան ուժը» պատմվածքները և «Գաղթականները» անավարտ վեպը։ 1908-ին վերադարձել է Կ. Պոլիս, խմբագրել «Արևելք» թերթը։ «Արևելքում» լույս է տեսել «Ամիրային աղջիկը» (1910) վեպը, որտեղ արտացոլված է պոլսահայ իրականությունը։ Թարգմանել է Ա.Դոդեի, Հ. Մալոյի, Ժ.Լերմինայի, Ժ. Մարիի երկերից։ Մահացել է 1915 թվականին: Մեծ Եղեռնի զոհ:
Երուխան, Երկեր, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1980 թ.:
Երուխան, Ամիրային աղջիկը, Երևան, 1949թ.։
Երուխան, Նովելներ, Երևան, 1965թ.։
Երկեր, Երևան, 1981թ.։
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am