ԵԶՅԱՆ (Եզով) Կարապետ Հարությունի (5.9.1835, Մոսկվա – 31.5.1905, Ս. Պետերբուրգ), պատմաբան , բանասեր , բարերար: Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, ապա՝ Ս. Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների բաժինը: «Հին Հայաստանի ներքին կենցաղը» (1859, ռուսերեն) աշխատության համար ստացել է արևելյան լեզուների մագիստրոսի գիտական աստիճան: Պաշտոնավորել է ներքին գործերի , ապա՝ լուսավորության նախարարություններում: Հովանավորել է Կարինի Սանասյան վարժարանի, Նոր Նախիջևանի Գոգոյան, Թիֆլիսի Հովնանյան միջնակարգ օրիորդաց դպրոցների գործունեությունը: Նյութապես օժանդակել է Ղևոնդ Ալիշանի «Այրարատ» և «Սիսական» աշխատությունների հրատարակությանը: Առաջաբաններով, ծանոթագրություններով հրատարակել է Ղևոնդի «Պատմութւն» (1887) , Հովհան Դարդելի «Ժամանակագրությւն Հայոց» (1891) երկերը: Եզյանի հիմնական աշխատությունը «Պետրոս Մեծի հարաբերությունները հայ ժողովրդի հետ» (ռուսերեն , 1898) ուսումնասիրությունն է: Երկում զետեղված են վավերագրեր, որոնք վերցված են տարբեր դիվանատներից և վերաբերում են 1698-1736-ին:
Գրականության ցանկ
<<Ով ով է: Հայեր>> հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Գրկ. Հարությունյան Ի., Կարապետ Եզյանի հիսնամյակը , ԱՀ, 1905, գիրք 12:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am